AM
11 February 2009 - 15:09 AMT

Հայ սամբիստները կմասնակցեն Մինսկում կայանալիք Աշխարհի գավաթին

Հայ սամբիստները կմասնակցեն Աշխարհի գավաթին, որը տեղի կունենա փետրվարի 15-18 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հայաստանից Աշխարհի գավաթին մասնակցելու են Աշոտ Դանիելյանն (74 ք/կ) ու Վաչիկ Վարդանյանը (68 ք/կ): Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի սամբոյի Ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

«Մենք պատրաստվելու ենք նաեւ մոտ ապագայում սպասվող Եվրոպայի առաջնություններին, որոնցից առաջինը պատանիների եւ երիտասարդների միջեւ կկայանա ապրիլի 9-13 Լիտվայի Շյաուլյայ քաղաքում, իսկ երկրորդը` տղամարդկանց եւ կանանց միջեւ` մայիսի 14-18 Միլանում: Նշենք, որ տղամարդիկ կմասնակցեն թե’ սպորտային, թե’ մարտական սամբոյին, իսկ կանայք` միայն սպորտային: Դեռեւս այդ առաջնությունների համար կազմերը որոշված չեն, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կանցկացվի սամբոյի առաջնություն, որից հետո մենք կկազմենք երկրի հավաքականը»,- հաղորդել է Լեւոն Հայրապետյանը: