AM
10 September 2020 - 10:43 AMT

Եվրոպական ֆուտբոլը 4 մլրդ եվրո կկորցնի կորոնավիրուսի պատճառով

Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի պատճառով 4 մլրդ եվրո կկորցնի, քանի որ խաղադաշտերի տրիբունաները դատարկ են, հովանավորներ չկան, իսկ հեռուստաալիքները փոխհատուցում են պահանջում կորուստների դիմաց։

Ըստ ՖԻՖԱ-ի՝ կորուստների 90 տոկոսը ծանր բեռ է դառնալու ակումբների համար։ Այդ մասին հայտարարել է իտալական «Յուվենտուսի» նախագահ, Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար Անդրեա Անյելին, գրում է BBC-ն։

Ճգնաժամի հետևանքով ֆուտբոլային տաղանդների առուվաճառքի ամենամեծ շուկան կրճատվել է 20-30 տոկոսով։

Ֆուտբոլն ամենաեկամտաբեր խաղն է աշխարհում, բայց միևնույն է՝ 4 մլրդ եվրոն 2 խաղաշրջանում հսկայական գումար է։ Ըստ Անյելիի՝ կորուստները հսկայական են և որոշ ակումբներ կարող են ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվել։

Կանխիկ գումարների բացակայությունը նշանակում է, որ թիմերի վերադասավորումները, խաղացողների և մարզիչների փոխարինումները, նոր ստադիոնների կառուցումը՝ այդ ամենը մեծ մասի համար հետաձգվում է։