AM
11 Փետրվար 2009 - 19:14 AMT

Հովհաննես Գոհարյանը մտադիր է դատի տալ «Ֆուտբոլ+» հայկական հանդեսը

Մոսկվայի «Լոկոմոտիվի« եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը մտադիր է դատի տալ «Ֆուտբոլ+» հայկական հանդեսին, որը խեղաթյուրել է հարձակվողի խոսքերը բելառուսական «Բատե» ակումբ տեղափոխվելու ցանկություն չունենալու վերաբերյալ:

«Ես երբեք եւ ոչ ոքի չեմ ասել, թե չեմ ուզում տեղափոխվել «Բատե»: Ես ի՞նչ է, ցնորվել եմ: Իրականում իմ եւ հայ թղթակցի միջեւ երկխոսությունը հետեւյալն էր: Ինձ հարցրեցին. «Մնում եմ արդյոք «Լոկոմոտիվում» թե խաղաշրջանը սկսելու եմ մեկ այլ թիմում»: Ես նրան պատասխանեցի, որ ինձ, հավանաբար, կվարձակալի մեկ այլ ակումբ, սակայն հատկապես որտեղ ես կշարունակեմ իմ կարյերան դեռեւս հայտնի չէ: Հնարավոր է, որ այն շարունակվի ՌԴ առաջին լիգայում, ինչպես նաեւ բելառուսական «Բատեում»: Սակայն դա դեռեւս հաստատ չէ: Ահա այսքանն եմ ես ասել: Այժմ պատրաստվում եմ իմ իրավացիությունը պաշտպանել դատարանում, հայց ներկայացնելով հանդեսի դեմ: Թող ներկայացնեն այն ձայնագրությունը, որտեղ ես ասում եմ, թե չեմ ուզւմ տեղափոխվել «Բատե»: Եթե նրանք չեն կարող դա անել, ապա թող հերքում հրապարակեն»,-հաղորդում է Գոհարյանի խոսքերոը Championat.ru-ն:

Նշենք, որ օրերս ռուսական ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Գոհարյանը հրավեր է ստացել «Բատե» ֆուտբոլային ակումբից: Սակայն «Բատեի» գլխավոր տնօրեն Միխաիլ Դեմենցեւիչը հերքել է այ հաղորդագրությունը` հավելելով, որ նրանք քննարկել են Գոհարյանի թեկնածությունն իր ռուսաստանցի գործակալ Արսեն Մինասովի առաջարկով, սակայն հրաժարվել են այդ առաջարկից: