AM
18 Սեպտեմբեր 2020 - 07:16 AMT

Սան Ֆրանցիսկոյում հրկիզել են հայկական եկեղեցուն պատկանող շենքերից մեկը

Սեպտեմբերի 17-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյում հրկիզել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից շենքը։ Այս մասին տեղեկացնում է եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը:

Շենքում գործում էր «Վասպուրական» սրահը, եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ:

Թեև հրշեջներն արագ արձագանքել են, շենքը զգալի վնասվել է։

Այս պահին ընթանում է վնասի գնահատում։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքը: