AM
22 July 2002 - 18:31 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մշտական կապ է պահպանում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկյանի հետ եւ պարբերաբար տեղեկություններ է ստանում պատրիարքարանին պատկանող հողատարածքների շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով Մայր Աթոռի մամլո ծառայությունը, Գարեգին Բ-ն ուշադիր հետ-ում է այդ խնդրի քննարկմանը իսրայելական դատարանում: Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության գերատեսչությունը մտադիր է Երուսաղեմի հայկական պատրարքարանին պատկանող այդ տարածքում կառուցել Իսրայելը Պաղեստինից բաժանող պատ: