AM
22 Սեպտեմբեր 2020 - 11:29 AMT

«Խելքդ գլուխդ հավաքիր» և դադարեցրու «կրակի հետ խաղալը»․ Թուրքիայի հերթական հակահայկական հայտարարությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի «կրակի հետ խաղալը»՝ նշելով, թե իբրև Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի (Տավուշի) հատվածում, որի պատճառով ադրբեջանցի զինվոր է մահացել:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի (Տավուշ) ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։ Իսկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։

ՊՆ հայտարարությանը հաջորդել է Թուրքիայի արտգործախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ է անում «վերջ տալ ագրեսիային և խելքը գլուխը հավաքել», իսկ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։

Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսյան սրումից սկսած Թուրքիան տարբեր մակարդակներով պարբերաբար ագրեսիվ հակահայկական հայտարարություններ է անում, ընդհուպ իրեն հայտարարել է Արցախյան հակամարտության կողմ։