AM
24 September 2020 - 18:12 AMT

«Արարատ-Արմենիան» ԵԼ փլեյ-օֆֆում է․ Հաղթել է սլովենական «Ցելյեին»

Սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական «Արարատ-Արմենիա»ֆուտբոլային ակումբը Երևանում 1։0 հաշվով հաղթել է սլովենական «Ցելյեին» և դուրս եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի կազմում գոլի հեղինակ է դարձել ուկրաինացի Սերգեյ Վակուլենկոն:

«Արարատ-Արմենիա»-ն կրկնել է 2019-ի արդյունքը և դուրս եկել ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ:

Ակումբը հոկտեմբերի 1-ին կխաղա Սերբիան ներկայացնող «Ցրվենա Զվեզդաի» հետ Երևանում: