AM
13 February 2009 - 13:20 AMT

Ալեքսանդր Թադեւոսյանը պաշտոնապես դարձել է «Միկա» ՖԱ ֆուտբոլիստը

«Միկա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Միկա» ՖԱ մամլո ծառայությունը, տարվա սկզբից Թադեւոսյանը մասնակցել է թիմի հավաքներին Ծաղկաձորում (Հայաստան) եւ Անթալիայում (Թուրքիա): 28-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել «Փյունիկ» եւ «Արարատ» հայկական ակումբների կազմում, իսկ անցյալ տարի պաշտպանում էր «Վիտեբսկ» թիմի գույները: