Հուլիսի 13-21-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կայացած գարեջրի չորրորդ Մեծ փառատոնին, որպես լավագույն արտասահմանյան գարեջուր է ճանաչվել հայկական «Կոտայք»-ը: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են ռուսաստանյան շուկայում ներկայացված շուրջ 30 տարբեր գարեջուր արտադրող ֆիրմաներ, այդ թվում Գերմանիայից, Դանիայից ե Ուկրաինայից: Համաձայն Ռուսաստանի ԶԼՄ-ների, փառատոնի ընթացքում խմվել է ավելի քան 1 մլն լիտր գարեջուր