AM
27 Սեպտեմբեր 2020 - 04:31 AMT

Փաշինյան. Հակառահորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, ֆեյսբուքյան իր էջումգրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն», – գրել է նա։

Վարչապետը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել հակառակորդի տեղեկատվական հոսանքներին տրվելուց։

«Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք»,- նշել է նա: