AM
13 February 2009 - 17:02 AMT

Հրապարակվել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը ԵԱ-2010 նախընտրական փուլի խաղերի համար

Այսօր Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք փետրվարի 19-22 հավաքականի կազմում Վառնայում (Բուլղարիա) կմասնակցեն ֆուտզալի ԵԱ-2010 նախընտրական փուլի խաղերին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը B խմբում է, որտեղ նրա մրցակիցները հյուրընկալող բուլղարներն են լինելու, ինչպես նաեւ Էստոնիայի ու Լատվիայի հավաքականները:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը`

Դարպասապահներ

Արտակ Հարությունյան – «Տալ-Գրիգ»
Հակոբ Լոբասյան – «Տալ-Գրիգ»
Էռնես Ակոպով – «Իբերիա» (Թբիլիսի)
Հարություն Հարությունյան – «Էրեբունի»

Խաղացողներ

Խորեն Զարգարյան – «Տալ-Գրիգ»
Էդգար Թորոսյան – «Տալ-Գրիգ»
Արթուր Կարապետյան – «Տալ-Գրիգ»
Արմեն Սանամյան – «Տալ-Գրիգ»
Գրիգոր Կապուկրանյան – «Տալ-Գրիգ»
Վլադիմիր Մխիթարյան – «Տալ-Գրիգ»
Արման Սահակյան – «Տալ-Գրիգ»
Արմեն Դանիելյան – «Արարատ» (Նիկոսիա, Կիպրոս)
Էմիլ Մեսրոպյան – «Եվրոպա»
Արմեն Գյուլամբարյան – «Արսենալ Նոր-Նորք»

ֆուտզալի ԵԱ-2010 նախընտրական փուլի B խմբի խաղերի օրացույցը`

19.02.09 Լատվիա – Էստոնիա
19.02.09 Բուլղարիա – Հայաստան
20.02.09 Հայաստան – Լատվիա
22.02.09 Բուլղարիա – Էստոնիա
22.02.09 Էստոնիա – Հայաստան
22.02.09 Լատվիա – Բուլղարիա