AM
28 Սեպտեմբեր 2020 - 05:59 AMT

Արցախի նախագահ․ Որոշ տեղերում ՊԲ-ն առաջխաղացում ունի

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:

Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերն Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, զինված ուժերն ունեն նշանակալի հաջողություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։