AM
29 Սեպտեմբեր 2020 - 12:10 AMT

Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Ղարաբաղում

ԱՄՆ պետքարոտւղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին։

Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ միասին Կրետե կղզում գտնվող ԱՄՆ ռազմակայան այցելության ժամանակ։ Հայտարարությունն ուղիղ եթերով ցուցադրել է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է ասեմ, որ բռնությունը Լեռնային Ղարաբաղում հարկավոր է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ հանգուցալուծման որոնումներում»,-ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։