AM
30 Սեպտեմբեր 2020 - 07:14 AMT

Արցախի հյուսիսում հակառակորդն ավիացիա է կիրառում՝ չմտնելով հայկական ՀՕՊ-ի խոցման տիրույթ

Արցախի հյուսիսում (Թալիշի ուղղությամբ-խմբ․) հակառակորդն ակտիվ է, հարվածում են հրետանին և օդային հարձակման միջոցները։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

«Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են»,- գրում է Հովհաննիսյանը։