AM
30 Սեպտեմբեր 2020 - 12:04 AMT

ՊԲ․ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները (Վիդեո)

Արցախի պաշտպանության բանակը հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումների կադրերով տեսանյութն է հրապարակել:

Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։