AM
1 Հոկտեմբեր 2020 - 11:32 AMT

Մարտունիում վիրավորվել է նաև 24News.am-ի լրագրողը

Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա եղել է կրակի տակ հայտնված լրագրողների խմբում։

«Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», – տեղեկացնում է 24News.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։