AM
2 Հոկտեմբեր 2020 - 09:59 AMT

Հովհաննիսյան․ Ստեփանակերտին խփեցին, կան վիրավորներ

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 2-ին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ստեփանակերտին խփեցին»,- գրել է նա։

Հովհաննիսյանը նաև հավելել է՝ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։

«Տուժել է փրկարար ծառայությունը»,-գրել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը երկու անգամ «Սմերչով» հարվածել էր Հադրութին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։