AM
2 Հոկտեմբեր 2020 - 11:35 AMT

Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորում է Ստեփանակերտի քաղենթակառուցվածքները

Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորում է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությանը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է PAN Photo-ի լուսանկարիչներ Կարապետ Սահակյանի և Արեգ Բալայանի՝ քաղաքում արված լուսանկարները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։