AM
16 February 2009 - 16:05 AMT

Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն ԵԱ մինչեւ 17 տարեկանների էլիտ-ռաունդը

ՈՒԵՖԱ-ի Հեռանկարային երիտասարդ մրցավարներ ծրագրի շրջանակներում որոշում է ընդունվել որպես ծրագրին մասնակցելու թեկնածուներ ներգրավել Արման Ամիրխանյանին ու Զավեն Հովհաննիսյանին, ասվում է ՀՖՖ մամլո ծառայության հաղորդման մեջ:

Այդ նպատակով ՈՒԵՖԱ-ն վերոհիշյալ մրցավարներին նշանակել է Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի հանդիպումներին, որոնք կանցնեն Հունաստանում մարտի 25 – ապրիլի 1: Ամիրխանյանն ու Հովհաննիսյանը սպասարկելու են Լեհաստանի, Հունաստանի, Սլովենիայի եւ Շվեյցարիայի թիմերի միջեւ հանդիպումները. Ամիրխանյանը` որպես գլխավոր մրցավար, Հովհաննիսյանը` որպես պահեստային: