AM
4 Հոկտեմբեր 2020 - 13:09 AMT

Ալեքսիս Օհանյան․ Միջազգային հանրությունը չի կարող նոր ցեղասպանություն թույլ տալ

Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit խ-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյաննը, անդրադառնալով իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և թուրք-ադրբեջանական ագրեսիային, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ չի կարելի նոր ցեղասպանություն թույլ տալ։

«Մենք՝ միջազգային հանրությունը, չենք կարող նոր ցեղասպանություն թույլ տալ»,- գրել է նա։

Օհանյանը նաև կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ այն մասին, որ Թուրքիան տարածաշրջան է եկել ոչ թե Ղարաբաղի, քաղաքների ու գյուղերի համար, այլ նրա թիրախում հայ ազգն է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։