AM
4 Հոկտեմբեր 2020 - 14:21 AMT

Ֆրանսիացի 173 քաղգործիչ Ֆրանսիային խնդրել է դուրս գալ չեզոք քաղաքականությունից և աջակցել ԼՂ-ին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը տեղացի 173 քաղաքական գործչի ստորագրություն է հավաքել՝ խնդրանքով, որ երկիրը վերանայի Արցախյան հակամարտության հարցում իր ռազմավարությունը։

Մասնավորապես, ըստ Le Journal du Dimanche պարբերականի՝ նրանք նշել են, որ Մակրոնի միջնորդությունը բանակցությունների վերսկսման համար բավարար չէ։ Նրանք առաջարկում են «խիստ դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պահանջել Ադրբեջանից անմիջապես դադարեցնել բռնարարքները՝ սպառնալով աջակցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որը կնշանակի նրանց ամբողջական լեգիտիմության ճանաչումը։

Քաղգործիչներին մտահոգում է նաև Թուրքիայի վարքը։ Նշվում է, որ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության ճանապարհ չէ և Թուրքիայի անպատժելիության երաշխիք է։