Հայաստանի հավաքականի պաշտպան Աղվան Մկրտչյանը, որը վերջին մի քանի ամիսը մարզվում էր «Միկա» թիմի հետ, պաշտոնապես դարձել է Աշտարակի թիմի ֆուտբոլիստը: Այդ մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդման մեջ: Նշենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանը անցյալ տարվա դեկտեմբեր ամսին չեղյալ հայտարարեց բելառուսական «Գոմել» թիմի հետ ունեցած համաձայնագիրը: Այդ թիմի կազմում նա հանդես էր գալիս անցյալ խաղաշրջանում: Մինչ այդ նա հանդես է եկել հայկական «Փյունիկ» եւ իրանական «Շիրազ» ու «Բարջ» թիմերի կազմերում, բազմիցս պաշտպանել է Հայաստանի հավաքականի գույները: