AM
5 Հոկտեմբեր 2020 - 06:54 AMT

Հարավում կրկին թեժ մարտեր են, հակառակորդը վերսկսել է հարձակումը

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին>,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 5-ի՝ ժամը 10:20-ի դրությամբ մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։