AM
5 Հոկտեմբեր 2020 - 07:44 AMT

Զինվորներին երկտողերով Snikers-ներ՝ հույներից, սերբերից, ռուսներից և, բրազիլացիներից․ Ինչ են գրում

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է հայ զինվորների՝ Snikers-ի վրա «գրազ գալով» ադրբեջանական զինտեխնիկա խոցելու վերաբերյալ լուրերին և նշել, որ տեսնելով Հայաստանից Արցախում կռվող զինվորներին ուղարկվող Snikers-ները և դրանց կից երկտողերը, հույները, սերբերը, ռուսները, հարավամերիկացիները և այլ ազգերի ներկայացուցիչները հուզվել են և ցանկացել իրենց անունից էլ ուղարկել երկտողերով շոկոլադ։

Հույն կանանց երկտողերում նշվում է, որ հիանում են հայ զինվորների խիզախությամբ, ամրության կոչ են անում հայ հերոսներին, ասվում է նրանց թվիթերյան գրառումներում։

Տղամարդիկ նույնպես նամակներ են ուղարկել՝ հիշեցնելով, որ հայ եղբայրներն ունեն հույների աջակցությունը, որ պետք է մնալ հպարտ, ողջ և ուժեղ։

Սերբիայից մի տղամարդ գրում է, որ ևս մեկ ցեղասպանություն չի լինելու, և սերբ եղբայրները հայերի կողքին են։

Սերբ կանանցից մեկը 18+ բովանդակությամբ երկտող է ուղարկել․

Օլգա Թեսալոնիկ անունով մի կին պատերազմից հետո նամակի հասցեատիրոջը հրավիրել է իրենց մոտ՝ համտեսելու իր մոր եփած ազգային ուտեստը։

Լիբանանից հիշեցնում են, որ իրենք էլ հայերի նման տուժել են Օսմանյան Կասրության ջարդից։

Հաղորդագրություններով Snikers-ներ են ուղարկվել նաև Արգենտինայից, Չիլիից, Բրազիլիայից, Ալբանիայից ու Ավստրալիայից։