AM
6 Հոկտեմբեր 2020 - 17:26 AMT

Արցախում Փաշինյանի հետ քննարկվել է տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և հայկական բանակի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել է հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը: Այս մասին նա գրել է Facebook-ում՝ նշելով, որ հոկտեմբերի 5-ին եղել է Արցախում։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»,- իր հերթին, գրել է Արայիկ Հարությունյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):