Կանադական Տորոնտոյում հայերը փակել են հիմնական լրատվամիջոցների՝ CTV-ի և CP24-ի գրասենյակներին հարող փողոցները։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է տեղաբնակ օգտատերը։
Կանադահայերը դիմել են նույն քայլին, ինչ Լոս Անջելեսի հայերը, որոնք փակել էին CNN-ին հարող փողոցը։
Հոկտեմբերի 5-ին ցույցի էին դուրս եկել Մոնրեալի հայերը` ընդդեմ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կանադան դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






