RT-ի թղթակից Մուրադ Գազդիևը Twitter-ի իր միկրոբլոգում կասետային զինամթերքի լուսանկարներ է հրապարակել՝ հարց տալով` մի՞ թե սրանք այն կասետային զինամթերքը չէ, որն Ադրբեջանը կիրառել է Ղարաբաղի վրա հարձակումներում։
«Amnesty International-ի կողմից դրանք նույնականացված են որպես իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց ինչպե՞ս կարող էր Հայաստանը «ռմբակոծել խողովակաշարը» կասետային ռումբերով, որոնք ունի միայն Ադրբեջանը», – նշել է նա։
Ավելի վաղ Հայաստանը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






