Հայտնի ռուս սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հայերը կռվում են կյանքի համար, և դա ընկալելի է։
«Ինձ համար Արցախ/Ղարաբաղի (այբբենական կարգով) համար պատերազմում առանցքայինն այն է, որ Ադրբեջանը կռվում է տարածքների և հեղինակության համար։ Նաև վրեժխնդրության։ Իսկ ներսում և դրսում ապրող հայերը՝ իրենց կյանքի համար։ Երկրորդ նպատակն ինձ համար հասկանալի է՝ յուրաքանչյուրն այդպես կվարվեր։ Առաջինների նպատակն ինձ համար վանող է։ Կյանքերն Արցախում ավելի սուրբ են, քան Ղարաբաղի հողերը»,- ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






