Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը, հայտնում է Պաշտպանության բանակը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 6-ին օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը:
Ներկա պահին մարտական գործողություններն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






