AM
20 July 2002 - 15:56 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Մոսկվայում կստեղծվի հայկական կազմակերպությունների մշտական համակարգող խորհուրդ: Այդպիսի որոշում են կայացրել Մոսկվայի վեց կազմակերպությունների ղեկավարներ` իրենց ժողովի ընթացքում, որտեղ քննարկվել են վերջերս Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունները, ինչի արդյունքում տուժել են հայ համայնքների ներկայացուցիչներ: Համակարգող խորհրդում ընդգրկված են «Արարատ» մշակութալուսավորչական միությունը, «Հայկական ազգային միավորումը», «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը, Մոսկվայի հայկական համայնքը, Բաքվի փախստականների կոմիտեն – Մոսկվայի արվեստի հայկական ակումբը: Նորաստեղծ Խորհրդի առաջնահերթ խնդիրը կլինի հայկական կազմակերպությունների միջ- մշտական փոխգործակցության ապահովումը: