AM
8 Հոկտեմբեր 2020 - 05:54 AMT

Համահայկական հիմնադրամի կեզծ կայք է ստեղծվել

Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կեզծ կայք, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Խնդրում ենք ԱՄՆ-ում նվիրատվությունների համար սկզբում այցելեք www.armeniafund.org, հետո այնտեղից սեղմեք DONATE կոճակը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 8-ի առավոտվա տվյալներով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավի արդյունքում արդեն հավաքագրվել է $82,284,655 գումար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։