Հոկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի սահմաններում, հակառակորդն Արցախի հարավային սահմանի երկու ուղղությամբ ձեռնարկել է գրոհ,այն կասեցվել է, հայտնում են հայկական միասնական տեղեկատվական հարթակից։
Ադրբեջանական կողմն ունի կենդանի ուժի զգալի կորուստներ, պաշտպանության բանակը 9 զրահատեխնիկա է խոցել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






