AM
8 Հոկտեմբեր 2020 - 17:17 AMT

Պատերազմի հետևանքով քաղաքացիական 22 զոհ ու 95 վիրավոր կա

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ու ՀՀ-ում ընդհանուր առմամբ զոհվել է 22 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 95, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ միայն ԱՀ-ում 20 զոհ կա, որոնցից 12-ը՝ տղամարդ, 8-ը՝ կին։

Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 զոհ կա։

Վնասվել է մոտ 5800 շենք ու շինություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։