Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպությունը մարտահրավեր է տեսնում օտարերկրյա զինյալների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման հարցում ոչ միայն հակամարտող կողմերի, այլև տարածաշրջանի համար: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով՝ այս պահին դժվար է դատել զինյալների ներգրավվածության մասշտաբների մասին, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք կան, ինչն անհանգստացնող է։
Ըստ Զասի՝ նրանք դեռ չեն քննարկում Սիրիայից կամ այլ երկրներից զինյալների մատակարարմանը հակազդելու շուրջ որոշման ընդունումը։
Զասն անդրադարձել է նաև Թուրքիայի ռազմական ներգրավվածության հարցին՝ նշելով, որ եթե Թուրքիան գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով, ապա ունի դրա իրավունքը, իսկ եթե նրա գործողությունները դուրս են այդ շրջանակից, ՀԱՊԿ-ը դա չի ողջունում։






