AM
10 Հոկտեմբեր 2020 - 09:34 AMT

3 հրետանավոր «Արիության համար» մեդալ կստանա

Պաշտպանության բանակի 3 զինծառայող ներկայացվել է «Արիության համար» մեդալի։ Սեպտեմբերի 27-ին գտնվելով շրջափակման մեջ, նրանք՝ վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել։

ԱՀ «Արիության համար» մեդալների են ներկայացվել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։