Լոս Անջելեսից Երևան է հասել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20 տոննա հումանիտար օգնությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Օգնության մեջ դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլ.սնուցման համակարգեր և այլ պարագաներ են եղել։
Հիմնադրամն ավելի քան 90 մլն դոլարի օգնություն է հավաքել Արցախում պատերազմի սկզբից ի վեր։ Նվիրաբերություն կատարելու համար այցելեք հիմնադրամի կայք։






