Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը։ Այդ մասին Ժնևում հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը։
«Հուսով ենք, որ հրադադարի մասին հումանիտար համաձայնությունը կպահպանվի և զգալի թեթևություն կբերի նրանց, ով տուժել է»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։






