AM
20 July 2002 - 14:19 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Վ. Տրուբնիկովն Իրանի ղեկավարության հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման հարցը: