AM
14 Հոկտեմբեր 2020 - 06:29 AMT

Անօդաչուի հարվածից տուժած 13-ամյա Ռոբերտը դուրս է եկել կոմայից

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորված 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ լինելուց հետո արթնացել է, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը փոխանցում է, որ ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել է Ռոբերտը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։