AM
14 Հոկտեմբեր 2020 - 07:32 AMT

Խոցվել է ադրբեջանական ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ

Արցախում վերջին տվյալներով խոցվել է ադրբեջանական ևս 3 անօդաչու թռչող սարք, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։ Մարտերում սպանվել է հակառակորդի 350 զինվոր։

Ըստ հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի՝ ընդհանուր խոցվել է 176 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 զրահատեխնիկա, 4 «ՏՈՍ», հակառակորդն ունի 5489 մարդկային կորուստ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։