Հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ ադրբեջանական կողմի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից:
Հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ հատկապես հոկտեմբերի 13-ին ու 14-ին ադրբեջանցիները մարդուժի մեծ կորուստներ են կրել։
Սեպտեմբերի 27-ին ադրեբջանական կողմից սանձազերծված պատերազմում հակառակորդն ընդհանուր առմամբ կորցել է 180 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 546 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ։ Ադրբեջանական բանակն ունի 5839 զոհ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






