AM
16 Հոկտեմբեր 2020 - 14:56 AMT

Հովհաննիսյան․ Համառ ու ծանր մարտերը շարունակվում են

Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանության բանակի անունից Իրանի ռազմական կցորդին տեղեկացրել է այդ երկրի սահմանի երկայնքով հնարավոր հարվածների մասին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։