AM
17 Հոկտեմբեր 2020 - 09:50 AMT

ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ հարցով արտակարգ նիստ կարող է գումարվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին:

«Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ ժամը 15:00-ին», – ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան են խնդրել հրատապ քննարկում անցկացնել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։