AM
17 Հոկտեմբեր 2020 - 13:05 AMT

Փայլանը՝ Մինսկի խմբին․ Ակտիվացրեք ջանքերը ԼՂ-ում կրակը դադարեցնելու ուղղությամբ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ:

Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն:

«Անհրաժեշտ է ավելին անել այս պատերազմը կանգնեցնելու համար», – գրել է պատգամավորը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։