AM
17 Հոկտեմբեր 2020 - 13:57 AMT

Սիրիայում հայերը բողոքի ակցիա են արել՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ

Սիրիայի Ղամիշլի քաղաքում սիրիահայերն ակցիա են իրականացրել՝ իրենց համերաշխությունը հայնելով Արցախին՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Այս մասին հայտնում է SiryacPress-ը։

Ցուցարարների ձեռքում հայկական դրոշներ և Արցախի անկախությունը ճանաչելու, ահաբեկչության դեմն առնելու պահանջներով ցուցանակներ են եղել։

Աշխարհի տարբեր կետերում հայկական սփյուռքը ցույցերով ուշադրություն է հրավիրում Արցախի գոյամարտի, անկախության ճանաչման և խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործությունների նկատմամբ, պահանջում դեպքերի արդար լուսաբանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։