AM
20 Հոկտեմբեր 2020 - 13:51 AMT

Բուայեն Ֆրանսիայի սենատ կներկայացնի ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նախագիծ։

Նա թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի դիմակայումը նշանակում է նաև պայքարել թուրքական իսլամիզմի Եվրոպա ներթափանցման դեմ։

Պատգամավորը հայտնել է, որ Սենատ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման և թուրք-ադրբեջանական գործողությունները դատապարտող օրինագիծ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։