Ադրբեջանցի ռազմագերին N հոսպիտալում պատմել է իրենց հետ դասընաթաց անցկացնելու համար Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին: Այդ մասին նա ասում է տեսանյութում, որը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Ղահրամանյանը:
Ռազմագերու խոսքով՝ դասընթացներն անցկացվել են 10-15 օր, հիմա էլ դասընթացավարները ղեկավարում են հրամանատարական կետերն ու առանց հրահանգների ադրբեջանցիներն ինքնուրույն որոշում չեն կայացնում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






