Պաշտպանության բանակը հրապարակել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թուրքական արտադրության հերթական Bayraktar TB2 անօդաչու սարքը։
Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Լուսանկարներում երևում են նաև թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության ԱԹՍ-ների համար նախատեսված չպայթած կառավարվող MAM հրթիռներ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին, Պաշտպանության բանակն առաջին անգամ ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող երկու սարք։
Հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մոտ 1 տասնյակ Bayraktar է խոցվել, սակայն դրանք հայկական տարածքում չեն ընկել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։






