Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանն մեկնել են Նիդեռլանդներ` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ ամենամյա նստաշրջանին : Ինչպես հաղորդել են ԱԺ մամլո ծառայությունից, նստաշրջանում, որը կկայանա հուլիսի 5-ից 10-ը, կքննարկվեն միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: