Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան՝ հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը:
Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպության միջև սերտ գործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 78,810-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1196 դեպք կա, այլ պատճառով՝ 339։ Փաստացի բուժվողներինը թիվը 26,113 է։ Աշխարհի տարբեր երկրներում ևս կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են։